Դուբլինում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը Դուբլինում շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրառում է զետեղվել ՀՀ անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում։

Սիմոնյանն ու Հաջիևը շփվել են Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում:

Հայերեն Русский