Հայտնի է, թե ովքեր են ներկայացնելու Եվրոպան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում

1 րոպեի ընթերցում

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ արդեն որոշված ​​է, թե ովքեր են ներկայացնելու Եվրոպան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

«Եվրոպական անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները պարունակում են շատ հստակ դրույթներ»,- ասել է Կալլասը Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

Ըստ Կալլասի՝ անվտանգության հարցերում Եվրոպան պետք է ներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ինքը՝ որպես ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ։

«Իհարկե, պետությունների և կառավարությունների ղեկավարները, եթե ցանկանային, կարող էին այլ որոշում կայացնել։ Բայց կարող եմ վստահեցնել ձեզ, որ դա շատ դժվար խնդիր կլիներ։ Ավելի պարզ է մնալ գործող պայմանավորվածությունների շրջանակում»,- ասել է Կալլասը։

Հայերեն Русский