Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել

2 րոպեի ընթերցում

Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել՝ կապված արտամուսնական սիրավեպի հետ, որը մտահոգություններ է առաջացրել ազգային անվտանգության տեսանկյունից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AP գործակալությունը։

Nvidia ընկերությունը Քոլեթ Քրեսին նշանակել է ժամանակավոր գործադիր տնօրեն։ Նա ներկայիս գործադիր փոխնախագահն ու ֆինանսական տնօրենն է։

Հուանգը հրաժարական տալու պահանջի առջև կանգնեց ենթադրյալ չինացի լրտեսի հետ սիրավեպից հետո։ Լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Հուանգը ևս մեկ արտամուսնական սիրավեպ է ունեցել Nvidia-ի աշխատակցի հետ, ով հաշվետու է իրեն։ Տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ նշանակել է նաև իր առաջին նախագահին՝ Հարվի Ջոնսին, ով ձեռնարկատեր և ռիսկային ներդրող է։

Աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկի՝ Nvidia-ի բաժնետոմսերը սկանդալային հաղորդագրությունների ֆոնին նախաշուկայական առևտրի ժամանակ 10%-ով անկում են ապրել։

Nvidia-ի խորհուրդը հավաքվել էր՝ քննարկելու Հուանգի ապագան, երբ բացահայտվեց, որ նա սիրային կապի մեջ է եղել Megaspeed-ի նախկին գործադիր տնօրենի հետ, ով կասկածվում էր չինական կառավարության գործակալ լինելու մեջ։ Հուանգի և «Megaspeed»-ի նախկին ղեկավար աշխատակցի միջև կապի վերաբերյալ մանրամասները դեռ պարզված չեն։

«Megaspeed»-ը հանձնառու է կառուցողական և թափանցիկ կերպով համագործակցել ԱՄՆ կառավարության հետ»,- ասված է ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Տան Յոնգ Պոնգի հայտարարության մեջ։

Nvidia-ն իր հերթին հայտարարել է, որ ոչ մի հիմք չունի ենթադրելու, թե ազգային անվտանգությանը կամ ընկերության գաղտնիքներին վտանգ է սպառնացել, սակայն նշել է, որ իրականացվող հետաքննության շրջանակում կուսումնասիրվի առկա ամբողջ տեղեկատվությունը։

Հայերեն

Վարչապետը մասնակցել է ԵՔՀ լիագումար նիստին և առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությանը

Շենգավիթի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել

Գարեգին Բ-ի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամսվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի առաջնորդների գագաթնաժողովում ՀՀ անունից հանդես է եկել ազգային հայտարարությամբ

Երևանում կայացավ կոգնիտիվ անվտանգության և դիմակայունության ամրապնդման հարցերին նվիրված միջոցառում

ԱրարատԲանկը Գյումրիում ներկայացել է ՓՄՁ ֆինանսավորման աննախադեպ՝ 9.9% բիզնես վարկի առաջարկով

Նոյեմբերի 13-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի կառավարությունը վավերացրել է Ուկրաինայի հետ  ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը. Moldpres

Էստոնիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ից Ռուսաստանի հետ պետք է բանակցեն Կոշտան և Կալասը