Երկու նոր միջազգային մրցնական՝ Բրյուսելից Դիլիջան. միաժամանակ հաղթող է ճանաչվել է Green Rock երկու նախագիծ

7 րոպեի ընթերցում

Հայաստանի Դիլիջան քաղաքում Green Rrock հիմնադրամի կողմից իրականացվող երկու նախաձեռնություն միջազգային ճանաչման է արժանացել՝ World Tourism Forum Institute-ի (WTFI) կազմակերպած «World Tourism Awards 2026» մրցանակաբաշխության շրջանակում։ 

Դիլիջանի քաղաքային կերպարի ձևավորման ռազմավարությունն արժանացել է «Զբոսաշրջային ուղղության զարգացման լավագույն նախագիծ» մրցանակին, իսկ Ապիցիուս Արմենիա միջազգային դպրոցը ճանաչվել է 2026 թվականի լավագույն հյուրընկալության դպրոց։

Դիլիջանի քաղաքային կերպարի ձևավորման ռազմավարությունը (Dilijan Urban Development Framework, DUDF) ստացել է «Զբոսաշրջային ուղղության զարգացման լավագույն նախագիծ 2026» մրցանակը։ Նախագիծը գնահատվել է զբոսաշրջային զարգացմանն իր մոտեցման համար, որի հիմքում ընկած են համայնքի մասնակցությունը, կայուն քաղաքաշինական պլանավորումը և տեղական համայնքի երկարաժամկետ կարիքները։

Դպրոցին մրցանակը տրվել է հյուրընկալության ոլորտի կրթության մեջ ներդրում կատարելու համար՝ միջազգային փորձի, գործնական ուսուցման և տեղական մասնագիտական ներուժի զարգացման միջոցով։

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին Բրյուսելում՝ Բելգիայի գեղարվեստի թագավորական թանգարանում (Royal Museums of Fine Arts of Belgium)։

Green Rock հիմնադրամի ներկայացուցչի հետ միասին Բրյուսել են մեկնել և մրցանակները ստացել են Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Լիպարիտ Սանթրոսյանը և Ֆլորենցիայի արվեստի համալսարանի (Florence University of the Arts) սննդի և գինու ծրագրի տնօրեն, Ապիցիուս Արմենիայի խորհրդատվական խորհրդի անդամ Մասիմո Բոկուսը։

World Tourism Awards-ը WTFI-ի միջազգային ճանաչման ծրագրի մասն է, որի շրջանակում տրվում են մրցանակներ 100 անվանակարգում։ Բոլոր մասնակիցները շուրջ չորս ամիս անցնում են փաստերի վրա հիմնված փորձագիտական գնահատման գործընթաց, որի ընթացքում ուսումնասիրվում են մասնակցի գործունեության արդյունավետությունը, նորարարությունը, կայունությունը, շուկայական ազդեցությունը, առաջնորդությունը, հեղինակությունը, էթիկական չափանիշները և զբոսաշրջության ոլորտում ունեցած ներդրումը։

Green Rock հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան նշել է.

«Այս ճանաչումները մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ արտացոլում են Դիլիջանում մեր աշխատանքի երկու կարևոր ուղղությունները՝ ներդրումները համայնքի զարգացման մեջ և քաղաքում ավելի բարենպաստ միջավայրի ձևավորումը։ Մենք համոզված ենք, որ կայուն զբոսաշրջային ուղղություն հնարավոր չէ ձևավորել միայն ենթակառուցվածքների զարգացման միջոցով։ Անհրաժեշտ են նաև կրթություն, մասնագիտական հնարավորություններ, ամուր տեղական համայնք և երկարաժամկետ մտածված պլանավորում։ Երկու նախաձեռնությունների միջազգային ճանաչումը մեր որդեգրած մոտեցման կարևոր և ոգևորիչ գնահատականն է»։

Ֆլորենցիայի արվեստի համալսարանի սննդի և գինու ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն, Ապիցիուս Արմենիայի խորհրդատվական խորհրդի անդամ Մասիմո Բոկուսն ասել է. «Մենք շատ հպարտ ենք Դիլիջանում մեր համագործակցությամբ և Ապիցիուս Արմենիայի ձեռքբերումներով։ Դպրոցն արտացոլում է Apicius Florence-ի կրթական փիլիսոփայությունը, ուսումնական ծրագիրը և մասնագիտական չափանիշները՝ համադրելով միջազգային փորձը գործնական, ոլորտի պահանջներին համապատասխանող ուսուցման հետ։ Մենք միշտ ուրախ ենք մեր կրթական մոտեցումն ու հյուրընկալության միջազգային չափանիշները ներկայացնել այնպիսի հեռանկարային ուղղություններում, ինչպիսիք են Հայաստանն ու մասնավորապես Դիլիջանը, որն ունի զբոսաշրջության և հյուրընկալության զարգացման մեծ ներուժ»։

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Լիպարիտ Սանթրոսյանը նշել է. «Դիլիջանի քաղաքային կերպարի զարգացման ռազմավարության մշակումը կարևոր քայլ է քաղաքի ապագայի միասնական տեսլականի ձևավորման ճանապարհին։ Այն սահմանում է քաղաքային առավել համակարգված զարգացման սկզբունքներ՝ հաշվի առնելով Դիլիջանի բնական միջավայրը, ճարտարապետական ինքնատիպությունը և բնակիչների կարիքները։ Մենք համոզված ենք, որ համայնքապետարանի, մասնավոր հատվածի և տեղական համայնքի համագործակցությունը չափազանց կարևոր է քաղաքի կայուն զարգացման համար։ Այս միջազգային ճանաչումը լրացուցիչ ուշադրություն է հրավիրում այդ աշխատանքի կարևորության վրա»։  

Երկու նախաձեռնություններն էլ արտացոլում են Դիլիջանի երկարաժամկետ զարգացմանն ուղղված Green Rock հիմնադրամի հանձնառությունը՝ կենտրոնանալով քաղաքի սոցիալական և ֆիզիկական ենթակառուցվածքների ամրապնդման վրա։

Սա Դիլիջանի զարգացմանն ուղղված Green Rock հիմնադրամի նախաձեռնությունների երկրորդ միջազգային ճանաչումն է։ 2026 թվականի International Business Awards® մրցանակաբաշխության շրջանակում հիմնադրամը ստացել է Silver Stevie® մրցանակ՝ «Փոքր քաղաքների զարգացման վերարտադրելի մոդել» («A Replicable Blueprint for Small-Town Renewal») անվանակարգում։

Green Rock հիմնադրամի մասին

Green Rock հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է Դիլիջանի երկարաժամկետ զարգացմանը՝ կրթության, մշակույթի, բնապահպանության ոլորտներում նախաձեռնությունների և համայնքային ներգրավվածության միջոցով։ Հիմնադրամը կենտրոնանում է քաղաքի սոցիալական ենթակառուցվածքների ամրապնդման և տեղի բնակիչների համար նոր հնարավորությունների ստեղծման վրա: Միևնույն ժամանակ Green Rock Management Group-ը զբաղվում է ֆիզիկական ենթակառուցվածքների, այդ թվում՝ հյուրընկալության, մշակութային և հանրային տարածքների զարգացմամբ։ Նրանց համատեղ գործունեությունը նպաստում է բնակիչների և զբոսաշրջիկների համար առավել կայուն, կենսունակ և գրավիչ Դիլիջանի ձևավորմանը։

Հայերեն

Ալիևը Դուբլինում հանդիպել է Զելենսկիի և Սանդուի հետ

ԱԺ հանձնաժողովը մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը

Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ

Երկու նոր միջազգային մրցնական՝ Բրյուսելից Դիլիջան. միաժամանակ հաղթող է ճանաչվել է Green Rock երկու նախագիծ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ԹՐԻՓՓ-ի ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը

Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Ստուբը հնարավոր է համարել ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հանդիպումը մեկ-երկու շաբաթից

Պետական պաշտոնյաների վարձատրության փոփոխությունների քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով

Հայաստանը միանում է ԵՄ մաքսային և հարկային ծրագրերին. ի՞նչ կփոխվի հայկական համակարգում

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում կիսահաղորդչային հետազոտությունների և չիպերի նախագծման կենտրոն ստեղծելու հնարավորությունը