Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմիպիական խաղերում

1 րոպեի ընթերցում

Սենեգալի մայրաքաղաք Դակարում ընթացող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճել է բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը` դառնալով բրոնզե մեդալակիր:

Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը,  կիսաեզրափակչում Կավտալյանը մրցել է Ճապոնիան ներկայացնող Կենշին Սակունոյի հետ: Առաջին ռաունդում  հայ բռնցքամարտիկը նոքդաունի է ենթարկել մրցակցին, ակտիվ է գործել նաև հաջորդ ռաունդներում: Սակայն, ի վերջո հաղթանակը տրվել է Կենշին Սակունոյի` 2:3 հաշվով:  

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կասկածելի է որակել մրցավարների՝ ճապոնացի մարզիկի օգտին կայացրած որոշումը։

Հայերեն English Русский Türkçe