Հայաստանի և Կոսովոյի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը
1 րոպեի ընթերցում
Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը: Երկուստեք նշվել է, որ առկա է այդ ոլորտում փոխգործակցության մեծ ներուժ:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել նոյեմբերի 9-ին՝ Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։