1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին (COP31)։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ ծրագրում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին։