Եվրոպական մի շարք հեռուստաալիքներ ստացել են սպառնալիքներ

2 րոպեի ընթերցում

Եվրոպական մի շարք հեռուստաընկերությունների խմբագրություններ էլեկտրոնային փոստով սպառնալիքներ են ստացել ռումբերի առկայության վերաբերյալ, ինչը հանգեցրել է աշխատակազմերի տարհանմանը և հեռարձակման դադարեցմանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutche Welle-ն։

Զգուշացումներ ստացածների թվում են եղել իռլանդական RTÉ-ն, բրիտանական Sky-ը, բուլղարական մասնավոր Nova հեռուստաալիքը և այլք։ Նշված հեռուստաընկերություններից ոչ մեկում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

RTÉ-ի եթերում հեռուստահաղորդումները փոխարինվել են երաժշտությամբ և նախապես ձայնագրված հաղորդումներով։ Որոշ դեպքերում հեռարձակման ընդհատումը տևել է մինչև երեք ժամ։

Nova և RTE հեռուստաալիքների խմբագրությունները ստացել են հետևյալ բովանդակությամբ նամակներ․ «Մենք ուզում ենք, որ ամբողջ աշխարհն իմանա մեր մասին, ուստի մեր գործակալներից մեկը պայթուցիկ սարք է տեղադրել ձեր շենքում։ Այն կպայթի 45 րոպեից։ Ժամանակն ընթանում է»։

Դեռ հայտնի չէ, թե ով է կանգնած կեղծ սպառնալիքների հետևում։ Սակայն RTE-ին և Nova-ին ուղարկված նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով՝ հավելելով, որ այդ ազգանունը համընկնում է ԽՄԿԿ Կենտկոմի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովի ազգանվան հետ։

 

 

 

Հայերեն English Русский

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Եվրոպական մի շարք հեռուստաալիքներ ստացել են սպառնալիքներ

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Նոր Կեսարիա բնակավայրում կառուցվել է դպրոց

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

ԱՄՆ-ը, Հայաստանն ու Ադրբեջանը եռակողմ տեխնիկական խումբ են ստեղծել՝ TRIPP-ը գործարկելու համար

Եվրոպական ինդեքսները նվազել են - 06/11/26

Ամերիկյան ինդեքսներ - 06/11/26