1 րոպեի ընթերցում
Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։25-ին, ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր բնակավայրի Բանակի փողոցում այրվում է բնակելի տնակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին, մարվել՝ 13։18-ին։ Տուժածներ չկան»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։