12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
1 րոպեի ընթերցում
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով 2026 թվականի նոյեմբերի 5-ին կայացված դատավճռով ամբողջությամբ բավարարվել է Ա.Շ.-ի պատժի վերաբերյալ դատախազի միջնորդությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Ա.Շ.-ն մեղավոր է ճանաչվել 12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու համար և դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: