1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում բացվել է կեղծ օգտահաշիվ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։
«Հարգելի քաղաքացիներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում բացվել է կեղծ օգտահաշիվ:
Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։
Խնդրում ենք լինել առավել զգոն․
չպատասխանել նման հաղորդագրություններին,
չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով
անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,- գրել է Հարությունյանը։