«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

4 րոպեի ընթերցում

Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր «Silicon Mountains» տարեկան համաժողովի ընթացքում իրականացվում է հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն։ 2026 թվականի համաժողովը բացառություն չէր, քանի որ հատուկ դրոշմակով մարվեց երկկողմանի բացիկ՝ նվիրված «Silicon Mountains 2026» համաժողովին և տեխնոլոգիական ցուցահանդեսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանն իր ելույթում նշեց, որ իրականում տվյալ իրադարձությունը շատ կարևոր է, որովհետև բացիկներն ունեն նաև ֆիլատելիստական լուրջ արժեք, քանզի հայտնվելու են տարբեր հավաքածուներում։

«Մեր երկրում ցանկացած կարևոր իրադարձություն մտնում է «ՀայՓոստի» տարեկան պլանների մեջ, իսկ ԲՏԱԱԲ նախարարության կառուցվածքում կա հատուկ հանձնաժողով, որը որոշում է տարեկան բացիկների, նամականիշների, հատուկ ծրարների պլանը։ Դրանով նաև կարևորվում է այն իրողությունը, որ մեր երկրում իսկապես նշանակալի իրադարձությունները կարևորվում են ոչ միայն ընդհանուր հանդիպումներ կազմակերպելու, այլև պետական արարողակարգի առումով։ Այսօր այդ արարողակարգի մի կարևոր սեգմենտի ականատեսն ենք»,- ասաց Մուսայելյանը։

Նրա կարծիքով՝  «Silicon Mountains» համաժողովը վերջին տարիներին դարձել է Հայաստանի տեխնոլոգիական կարևորագույն հարթակը, և մոտ է այն ժամանակը, երբ «Սիլիկոնյան սարեր»-ը կգնան «Սիլիկոնյան հովիտ»։

ՀՀ ԲՏԱԱԲ փոխնախարար Գևորգ Մանթաշյանը նշեց, որ գտնվում ենք ֆիզիկական և թվային աշխարհները միավորելու հետաքրքիր փուլում։

«Փոստային բացիկները հիշեցնում են, թե մենք առօրյա կյանքում ինչ հետաքրքիր փոփոխությունների միջով ենք անցնում։ Լիահույս եմ, որ այս բացիկը կհայտնվի աշխարհի տարբեր վայրերում՝ վկայակոչելով այս հիշարժան օրը»,- ասաց Մանթաշյանը։  

Նամականիշի մարման արարողությանը մասնակցեցին Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀՀ ԲՏԱԱԲ փոխնախարար Գևորգ Մանթաշյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Բացիկի դիմացի երեսին պատկերված են «Silicon Mountains 2026», «տեխնոլոգիական գագաթնաժողով» և «ցուցահանդես» գրառումները հայերեն ու անգլերեն լեզուներով։ Բացիկի դարձերեսին պատկերված է 2025 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Silicon Mountains» համաժողովից լուսանկար։  

Ձեռք բերելով տվյալ բացիկը՝ մարդիկ կարող են «ՀայՓոստ»-ի ցանկացած բաժանմունքից այն ուղարկել ցանկացած երկիր։ Գեղեցիկ ֆիլատելիստական նմուշ հանդիսացող բացիկը տպագրված է ընդամենը 500 օրինակով և ենթակա չէ վերատպագրության։

«Սիլիկոնային սարեր» թեմայով բացիկի մարման արարողությունը

Հայերեն