Քամ Ղաֆարիանի գործունեությունը մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով անգնահատելի է. Հովիկ Մուսայելյան
3 րոպեի ընթերցում
ՀՀ պետական մրցանակի 17-րդ դափնեկիր Քամ Ղաֆարիանի գործունեությունը մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով անգնահատելի է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դափնեկրի այցի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի համակարգող Հովիկ Մուսայելյանը։
Նրա խոսքով՝ 17 տարի առաջ նախաձեռնվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի շնորհման գաղափարը, որն այսօր բացառիկ նշանակություն ունի Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։
«Մրցանակը տրվում է այն անձանց, որոնց անմիջական դերակատարումը հանգեցրել է հեղափոխական փոփոխությունների՝ մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով։ Մենք ունենք միջազգային հանձնաժողով, որն իրականացնում է դափնեկրի ընտրությունը։ Ամեն տարի մրցանակակրին ընդունելուց և պարգևատրելուց հետո՝ հաջորդ օրվանից, սկսում ենք աշխատել հաջորդ տարվա դափնեկրի որոնման ուղղությամբ, քանի որ դա բավականին բարդ գործընթաց է»,-ասաց Մուսայելյանը։
Նա նշեց, որ մրցանակի հանձնման կանոնադրության մեջ փոփոխություն է կատարվել։ Սահմանվել է, որ դափնեկիրը պետք է նախապես համաձայնություն տա Հայաստան այցելելու և մրցանակն անձամբ ստանալու համար։
«Այս տարվա մրցանակի դափնեկիրը Քամ Ղաֆարիանն է, որովհետև նրա գործունեությունը մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով անգնահատելի է»,-հավելեց Մուսայելյանը։
«Սթարմուս» փառատոնի համահիմնադիր և ստեղծագործական տնօրեն Գարիկ Իսրայելյանը նշեց, որ իր համար պատիվ է եղել Ղաֆարիանին ներկայացնել որպես այս տարվա մրցանակի թեկնածու։
Նրա խոսքով՝ Ղաֆարիանը այն մարդկանցից է, որոնք առաջ են մղում մարդկության տեխնոլոգիական և գիտական զարգացումը։
«Տիեզերական տեխնոլոգիաների ոլորտը չափազանց մրցունակ է, և այնտեղ շատ առողջ շուկա է։ Դա միակ շուկան էր, որը քովիդի ժամանակ շարունակում էր աճել։ Այն միլիոնավոր երիտասարդների է ոգեշնչում։ Քամն իր աշխատանքով ոգեշնչում է շատ երիտասարդների»,-ասաց Իսրայելյանը` հավելելով, որ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված լուծումները կիրառվում են նաև Երկրի վրա, իսկ տիեզերքի ուսումնասիրությանն ուղղված ներդրումները կարևոր նշանակություն ունեն մարդկության զարգացման գործում։
Գարիկ Իսրայելյան, Քամ Ղաֆարիան, Արմեն Ավետիսյան, Գևորգ Մանթաշյան, Հովիկ Մուսայելյան
Գարիկ Իսրայելյան, Քամ Ղաֆարիան, Արմեն Ավետիսյան
Գարիկ Իսրայելյան
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 17-րդ դափնեկիր Քամ Ղաֆարիանի պաշտոնական այցի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը
Գևորգ Մանթաշյան
Գարիկ Իսրայելյան, Քամ Ղաֆարիան, Արմեն Ավետիսյան, Գևորգ Մանթաշյան, Հովիկ Մուսայելյան
Քամ Ղաֆարիան
Քամ Ղաֆարիան, Արմեն Ավետիսյան
Արմեն Ավետիսյան
Գարիկ Իսրայելյան, Քամ Ղաֆարիան, Արմեն Ավետիսյան
Հովիկ Մուսայելյան