1 րոպեի ընթերցում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ երկու լցանավ է պայթել Հորմուզի նեղուցում տեղադրված ծովային ականների վրա։ Ինչպես հայնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։
ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ նավերը նեղուցով ընթանում էին «չարտոնված երթուղով»։
Պայթյուններից հետո նավերը կանգ են առել։
Հայտարարության մեջ չեն նշվում նավերի անվանումները, ինչպես նաև տեղեկություն չի հաղորդվում տուժածների կամ զոհերի մասին։