1 րոպեի ընթերցում
Հնդկաստանի իշխանությունները նոյեմբերի 2-ին սկսել են երկրի արևելյան ափամերձ շրջանների բնակիչների տարհանումը։ Պատճառը ուժեղ ցիկլոնն է, որն ակնկալվում է՝ նոյեմբերի 3-ին կհասնի ցամաք՝ հարվածելով անցած շաբաթ մահաբեր ցիկլոնից տուժած շրջաններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
Հնդկաստանի օդերևութաբանական վարչության կանխատեսմամբ՝ «Մուրասու» ցիկլոնն ավելի թույլ կլինի, քան անցած շաբաթ տարածաշրջանին հարվածած «Առնաբ»-ը, որի հետևանքով վեց մարդ էր զոհվել, ինչպես նաև ավերվել էին տասնյակ տներ և վնասվել գյուղատնտեսական մշակաբույսերը։
«Շուրջ 2 000 մարդ արդեն տարհանվել է, գործընթացը շարունակվում է։ Մենք նախատեսում ենք տարհանել ևս շուրջ 30 000 մարդու», - Reuters-ին հայտնել է Անդհրա Պրադեշ նահանգի աղետների կառավարման պետական մարմնի գլխավոր տնօրեն Պրախար Ջեյնը։
Հնդկաստանի օդերևութաբանական վարչության կանխատեսմամբ՝ ցիկլոնի հիմնական հարվածը կզգան երկրի հարավարևելյան ափին գտնվող Թամիլ Նադու և Անդհրա Պրադեշ նահանգները։