ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ իշխանությունները Պարսից ծոցի իրենց դաշնակիցներին զգուշացրել են, որ նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո հնարավոր է վերսկսվեն Իրանի դեմ ռազմական հարվածները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ MS NOW հեռուստաալիքի աղբյուրների՝ ռազմական գործողությունները կարող են սկսվել արդեն նոյեմբերի 4-ին

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Պարսից ծոցում իր դաշնակիցներին տեղեկացրել է, որ միջանկյալ ընտրությունների հաջորդող օրը՝ նոյեմբերի 4-ին, նրանք պետք է պատրաստ լինեն մի շարք կարճատև ինտենսիվ հարվածների։ Այս մասին հայտարարել են տարածաշրջանի երկրների երեք բարձրաստիճան պաշտոնյաներ»,- հայտնել է հեռուստաալիքը։

Հեռուստաընկերության զրուցակիցներից մեկը նշել է, որ չի զարմանա, եթե որոշ երկրներ առարկեն Իրանին հարվածելու համար իրենց տարածքում գտնվող ռազմակայանների օգտագործման դեմ։

Հատկանշական է, որ MS NOW-ի հարցմանն ի պատասխան՝ Սպիտակ տանը հրաժարվել են քննարկել Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական ծրագրերը։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նամակ էր հղել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին։ Ըստ MS NOW-ի երկու աղբյուրների՝ ուղերձում Վենսն առաջարկել էր անցկացնել Վաշինգտոնի և Թեհրանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպում։

Հոկտեմբերի 30-ին Թեհրան են ժամանել միջնորդներ Կատարից։ Աղբյուրներից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ Դոհան առաջարկել է յոթօրյա ծրագիր, որում հաշվի կառնվեն կողմերի մտահոգություններն առաջացնող հարցերը և կներառեն վստահության հաստատման միջոցներ։ Նախաձեռնությանը մասնակցում են նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Հայերեն Русский

Բյուրականի աստղադիտարանում ներկայացվել է ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությանը նվիրված նոր զեկույց

Միրզոյանն ու Ռաջին քննարկել են Հայատանի և Լիբանանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության զարգացման հարցեր

Փարիզում բողոքի ցույցերի պատճառով հոկտեմբերի 31-ին կփակվի մետրոպոլիտենի 40 կայարան

«Սարդարապատ»-ը Արմավիրի քաղաքային մարզադաշտում առաջին տնային խաղն անցկացրեց «Վան»-ի դեմ. գրանցվեց ոչ-ոքի

COP17-ում ընդունված «Երևանի ուղին» կնպաստի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների արագացմանը

Կարող էի ավելին. Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի ԱԱ-ում իր ելույթի մասին

ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց

COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում. համաժողովի արդյունքները գերազանցել են սպասելիքները

Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ. ՓԾ տնօրենն ընդունել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդին

Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է