Նորատուսցի Ալիկի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում  իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ հոգեբանական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի Ա.Բ.-ն, 2026 թվականի օգոստոսի 1-ին իր վարած, «Լամբորջինի» մակնիշի սպորտային ավտոմեքենայով՝ մեկ այլ ավտոմեքենայի ուղեկցությամբ, գնացել է անվադողերի վերանորոգման կետ, որտեղ անտեսելով տվյալ պահին աշխատակցի կողմից այլ հաճախորդի սպասարկելու հանգամանքը, խուլիգանական դրդումներով՝ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել և պահանջել  արտահերթ սպասարկել իրեն, հակառակ դեպքում՝ սպառնալով աշխատակցի առողջությանը պատճառել վնաս։

Նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Բ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (հոգեկան ներգործությունը` խուլիգանական դրդումներով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և բացակայելու արգելքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան

Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան

Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է այրվել

Փաշինյանն ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի պատասխանատուն համարում է ընդդիմությանը

Օլեշկիում «լռության ռեժիմը» պահպանվում է. Մոսկվայից ինքնաթիռ է մեկնել՝ ցանկացողներին դուրս բերելու համար

Ընտրակաշառք բաժանողների «ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք»՝ բառիս քաղաքական իմաստով. Փաշինյան

Տեղի ունեցածի առաջին պատասխանատուն հենց դուք եք, դուք եք սկսել այս ծեծկռտուքը. Ռուբեն Ռուբինյանը՝ Նարեկ Կարապետյանին

Առավել հանգիստ էի, առավել սառնասիրտ. ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանը՝ ԱԱ-ի չեմպիոնության մասին

Վենսը կոչ է արել Թեհրանին բանակցություններ սկսել միջուկային ծրագրի շուրջ. Axios

Նոյեմբերի 1-ից նոր անձնագրերը հասանելի կլինեն. ինչպես դիմել