Անահիտ Մանասյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

1 րոպեի ընթերցում

Telegram սոցիալական հարթակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անունով և լուսանկարով կեղծ օգտահաշիվ է բացվել, որից քաղաքացիներին հաղորդագրություններ են ուղարկվում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից, ընդգծելով, որ վերոնշյալ՝ @Dokto111 օգտահաշիվը որևէ առնչություն չունի Անահիտ Մանասյանի կամ ՄԻՊ աշխատակազմի հետ։

«Խնդրում ենք չպատասխանել հաղորդագրություններին, չտրամադրել անձնական տվյալներ և բողոքարկել ու արգելափակել կեղծ օգտահաշիվը»,– հորդորում են կառույցից։ 

Հայաստան

Կեղծ օգտահաշիվ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի անունով. կառույցի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվում

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը  և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս զգուշացրել էին սոցիալական հարթակներում իրենց անուններով և նկարներով բացված կեղծ օգտահաշիվների մասին։ 

Հայաստանի կենտրոնական բանկը նույնպես զգուշացրել էր կառույցի անունից կեղծ լիազորագրերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին։

Հայերեն English Русский