ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հարցին, թե ինչու են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակներում պարբերաբար հայտնվում  Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին անդամներ։

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո բոլորին տրվել է նոր ժողովրդավարական կանոններն ընդունելու հնարավորություն։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբինյանն ընդգծել է, որ այդ մոտեցումը որդեգրվել է հեղափոխությունից անմիջապես հետո։

«Մենք հեղափոխությունն արել ենք սիրո և համերաշխության նշանաբանի ներքո։ Մենք բաց և ուղիղ հայտարարել ենք, որ բոլորը ստանալու են երկրորդ շանս»,- ասել է ԱԺ նախագահը։

Ռուբինյանը նաև հակադարձել է լրագրողի հարցադրման ընդհանրացմանը՝ չհամաձայնելով այն ձևակերպմանը, թե ՔՊ ցուցակների բոլոր առաջին համարները Հանրապետական կուսակցության նախկին անդամներ են։

Նա հիշեցրել է, որ հեղափոխությունից հետո Կառավարության կազմում նշանակվել են նաև մարդիկ, որոնք այդ պահին ՀՀԿ խմբակցության անդամներ էին։ Որպես օրինակ՝ Ռուբինյանը հիշատակել է Ֆելիքս Ցոլակյանին։

ԱԺ նախագահը շեշտել է, որ համագործակցության հնարավորությունը կապվել է ժողովրդավարական նոր կանոններն ընդունելու հետ։

«Մենք ասել ենք, որ բոլորն ունեն շանս։ Այդ շանսից մի մասն օգտվել է։ Ընդ որում՝ շանս ոչ թե մեզ ենթարկվելու, այլ շանս՝ ընդունելու նոր ժողովրդավարական խաղի կանոնները։ Հիմա մի մասն այդ կանոններն ընդունել է, մի մասը որոշել է դառնալ ռեակցիոն ուժ»,- նշել է Ռուբինյանը։

Նրա գնահատմամբ՝ նախկին համակարգի ներկայացուցիչների միջև տարբերությունը նրանց հետագա ընտրությունն է․ մի մասն ընդունել է փոփոխությունները, իսկ մյուս մասը շարունակել է պաշտպանել նախկին համակարգն ու դրա վերադարձի գաղափարը։

Հայերեն

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը