Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը կարևորել է մարզիչների կատարած աշխատանքը՝ Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի հաջող ելույթների հարցում։

«Կարծես նոր ռեկորդ սահմանեցինք։ Աշխարհի առաջնությանը մասնակցեցինք չորս մարզիկով և նվաճեցինք չորս մեդալ՝ երկու ոսկե և երկու բրոնզե։ Սա մեզ համար 100 տոկոսանոց արդյունք էր, ինչի համար անսահման ուրախ եմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին․ նրանք ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը։

Անդրադառնալով աշխարհի առաջնություններում իր երկրորդ չեմպիոնությանը՝ Դավթյանն ընդգծեց, որ աշխարհի առաջնության ցանկացած մեդալ, անկախ գույնից, բացառիկ նշանակություն ունի մարզիկի համար։

«Աշխարհի այս առաջնության ընթացքում վնասվածք ունեի։ Մինչև առաջնությունը նույնպես լավագույն մարզավիճակում չէի, սակայն, փառք Աստծո, կարողացանք ոսկե մեդալ նվաճել»,-նշեց նա։

Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից աշխարհի չեմպիոն դարձան Արթուր Դավթյանը (հենացատկ), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), իսկ Արթուր Ավետիսյանը (օղակներ) ու Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր) նվաճեցին բրոնզե մեդալներ:

Հայերեն Русский

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը