Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան
2 րոպեի ընթերցում
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի առաջնության արծաթե ու բրոնզե մեդալակիր (խմբ. Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալակիր էր դարձել անցած տարի Ջակարտայում կայացած աշխարհի առաջնությունում) Մամիկոն Խաչատրյանը Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած մարմնամարզության ԱԱ-ից հետո կարևորում է Երևանում 2027 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությունը:
«Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանի հետ շատ էինք սպասել, որ աշխարհի առաջնությունում դառնանք մեդալակիր ու չեմպիոն, բարձրանանք պատվո հարթակին ու բարձրացնենք Հայաստանի դրոշը: Այս ամենն աննկարագրելի պահ է: Բնականաբար, եզրափակչում լարվածությունը շատ էր ու ամեն մի չնչին սխալը կարող էր զրկել մեզ մեդալից: Մենք շեշտը դրել էինք մեր վարժությունները լավ կատարելու վրա: Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է, որտեղ ցանկանում եմ մեր ուժերի առավելությունը ներդնենք ու ուրախացնենք մեր ազգին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մամիկոն Խաչատրյանը:
Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից աշխարհի չեմպիոն դարձան Արթուր Դավթյանը (հենացատկ), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), իսկ Արթուր Ավետիսյանը (օղակներ) ու Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր) նվաճեցին բրոնզե մեդալներ: