Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Արարատի մարզի Հնաբերդ գյուղում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը՝ հայտնաբերված խախտումների պատճառով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, անհատ ձեռնարկատեր Մայիս Եգորյանին պատկանող՝ Հնաբերդի Նարեկացու 11 հասցեում գործող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումներ։

Մասնավորապես՝ արտադրական տարածքի հատակը հարթ չի եղել, չի պահպանվել նորոգ վիճակում և պատրաստված չի եղել անջրանցիկ ու հեշտ լվացվող նյութերից։ Պատերի մակերևույթների ծեփը թափված է եղել, սարքավորումներն ու գործիքները չեն պահպանվել նորոգ վիճակում, իսկ արտադրական տարածքը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

Հայտնաբերված խախտումների հիմքով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։

Հայերեն

Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը դուրս եկան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.9 տոկոսով

Մինչև 250 000 դրամի կրթական վաուչեր, միանվագ դրամական աջակցություն․ ի՞նչ է առաջարկվում զբաղվածության նոր ծրագրով

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանությունը պահանջում է գիտահեն լուծումներ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը