COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

3 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում անցկացվել է «Տեղեկացվածությունից դեպի փոփոխություն. միավորելով սնունդը, առողջությունը, կրթությունը և կենսաբազմազանությունը՝ հանուն կայուն ապագայի» գործնական աշխատաժողովը։

Միջոցառումը համատեղ կազմակերպել էին ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկը։

«Արմենպրես»-ին ԿԳՄՍՆ-ից հայտնեցին, որ աշխատաժողովի նպատակն էր դպրոցականների շրջանում խթանել առողջ սննդի ընտրությունը, պատասխանատու սպառումը և կենսաբազմազանության պահպանության կարևորության գիտակցումը։

Միջոցառումն անցկացվել է երկու թեմատիկ ուղղությամբ՝ «Խելացի գնումներ» և «Ամբողջահատիկ հաց»։ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները գործնական առաջադրանքի միջոցով կազմել են ընտանիքի գնումների ցուցակ՝ կիրառելով «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները։ Նրանք կարևորել են տեղական արտադրանքի ընտրությունը, սննդամթերքի մակնշման և պիտանելիության ժամկետի ստուգումը, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա սպառողական ընտրությունների ազդեցությունը։

ԿԳՄՍ-ից տեղեկացրին, որ ԴՍԵԲ հիմնարկի սննդի հիգիենիստ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է ամբողջահատիկ մթերքների սննդային արժեքը՝ ընդգծելով դրանց դերը առողջ սննդակարգում և կապը կենսաբազմազանության պահպանության հետ։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի հացահատիկային մշակաբույսերի բազմազանությանը և տեղական արտադրանքի ընտրության կարևորությանը։

ՊՀԾ դաշտային առաքելությունների համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահան Առաքելյանը ներկայացրել է ՊՀԾ-ի աջակցությամբ իրականացվող ամբողջահատիկ հացի արտադրության և դպրոցներ մատակարարման ծրագիրը։ Տավուշի մարզում մեկնարկած նախաձեռնության շրջանակում գործարկվել է ամբողջահատիկ ալյուր արտադրող ալրաղաց, Տավուշում և Գեղարքունիքում ստեղծվել են ուսուցման կենտրոններ, աջակցություն է տրամադրվել 23 հացի արտադրամասի։ Նախատեսվում է ծրագիրն ընդլայնել նաև Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։

Աշխատաժողովն ամփոփել է ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլա Մելիուն՝ կարևորելով դպրոցականների ակտիվ մասնակցությունն առողջ սննդի, կայուն գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախաձեռնություններին։ Նա տեղեկացրել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագրում այժմ փորձնական փուլով ընդգրկվել են նաև Երևանի դպրոցները:

Միջոցառումն ավարտվել է ամբողջահատիկ հացի և թխուկների համտեսով:

Հայերեն English Русский

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում