Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին
1 րոպեի ընթերցում
Կոլումբիայի ոստիկանությունը Կարթախենայի նավահանգստում առգրավել է 7,6 տոննա կոկաին, որը նախատեսված էր Նիդերլանդներ ուղարկելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտնել է Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելլան։
«Ազգային ոստիկանությունը հենց նոր ավարտեց Կարտախենայի նավահանգստում կոկաինի առգրավման՝ վերջին 10 տարվա ամենախոշոր գործողությունը»,- հայտնել է նախագահը։
Ըստ Կոլումբիայի ազգային ոստիկանության՝ թմրանյութերը թաքցված են եղել չմշակված շաքարեղեգի պաշարների մեջ, և հայտնաբերվել են թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանման կողմից՝ ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ համատեղ իրականացված գործողության ընթացքում։
Դե լա Էսպրիելլան հայտարարել է, որ իր վարչակազմի գործունեության առաջին 75 օրվա ընթացքում անվտանգության ուժերը առգրավել են 132 տոննա կոկաին, որի արժեքը կազմում է մոտավորապես 6,1 միլիարդ դոլար։
«Թմրամիջոցների շրջանառության և ահաբեկչության հետ ոչ մի հաշտություն լինել չի կարող։ Փողոցներից հեռացված յուրաքանչյուր չափաբաժին կյանքեր է փրկում, իսկ առգրաված յուրաքանչյուր դոլար թուլացնում է հանցավոր կառույցները»,- հավելել է Կոլումբիայի նախագահը։