Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

1 րոպեի ընթերցում

Չինաստանն արդեն աշխատում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, որը նպաստավոր հանգամանքների պարագայում կներառեն չինական Շենչժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ծրագրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին, ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Գագաթնաժողովն ընդունող չինացի բարեկամները կզբաղվեն, ավելի ճիշտ՝ արդեն զբաղվում են նախապատրաստությամբ։ Նպաստավոր հանգամանքներում նրանք անշուշտ կներառեն այս հանդիպումը Շենչժենում նախատեսված միջոցառումների ծրագրում»,- նշել է Ուշակովը։

Խոսելով եռակողմ բանակցությունների հավանական բովանդակության մասին՝ Ուշակովը հայտնել է, որ ռուսական կողմն արտահայտել է որոշակի գործնական նկատառումներ։

Նա նշել է նաև, որ Շենչժենում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան գագաթնաժողովի կազմակերպման հնարավորությունը քննարկվել է նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպման ընթացքում․ բոլոր երեք մայրաքաղաքներում էլ չեն մերժել այդ գաղափարը։

 

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց