Դիլիջանը՝ համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա․ TRF 2026-ը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում

6 րոպեի ընթերցում

Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, և Պարսից ծոցի տարածաշրջանի մեդիա հարթակներն անդրադարձել են Դիլիջանում անցկացված Tourism Regional Forum 2026-ին՝ ներկայացնելով քաղաքի զբոսաշրջային ներուժն ու զարգացման հեռանկարները։

Հոկտեմբերի 9-11-ը Դիլիջանում անցկացված Tourism Regional Forum (TRF) 2026-ը հայտնվել է բազմաթիվ արտասահմանյան լրատվամիջոցների և ոլորտային հարթակների ուշադրության կենտրոնում։ Հրապարակումներում անդրադարձ է կատարվել Դիլիջանի՝ որպես միջազգային, չորս սեզոնային զբոսաշրջային ուղղության զարգացման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և երկարաժամկետ արժեք ստեղծելու հեռանկարներին։

Վրացական Georgia Today-ը TRF 2026-ի մասին հրապարակման մեջ անդրադարձել է զբոսաշրջության, տարածաշրջանային համագործակցության և ուղղությունների երկարաժամկետ զարգացման փոխկապակցվածությանը։ Հրապարակման մեջ ուշադրություն է դարձվել նաև Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջային կապերի նշանակությանը՝ դիտարկելով դրանք որպես տարածաշրջանային համագործակցության և այցելուների ներգրավման լրացուցիչ հնարավորություն։

Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջային կապերի համատեքստում լրատվամիջոցն առանձնացրել է Դիլիջանի աշխարհագրական դիրքը։ Գտնվելով Երևանի և Թբիլիսիի միջև՝ այն կարող է դառնալ ոչ միայն երկու մայրաքաղաքները կապող զբոսաշրջային երթուղիների կարևոր կանգառ, այլև ինքնուրույն այցելության նպատակակետ՝ նպաստելով Հայաստանում զբոսաշրջիկների կեցության տևողության ավելացմանը։

OC Media-ն նույնպես անդրադարձել է Դիլիջանի զբոսաշրջային զարգացման հեռանկարներին՝ դիտարկելով քաղաքի հնարավորություններն ու երկարաժամկետ արժեք ստեղծելու մարտահրավերները։ Այս համատեքստում կարևոր են ոչ միայն քաղաքի բնական միջավայրն ու գրավչությունը, այլև ենթակառուցվածքների զարգացումը, մշակութային առաջարկը և այցելուների տարբեր կարիքներին համապատասխանող ծառայությունների հասանելիությունը։

Իսպանական Hosteltur և 7 minutos հարթակները ևս լուսաբանել են ֆորումը։ Նրանց հրապարակումներում ներկայացվել են Դիլիջանի զարգացման ուղղությունները՝ ներդրումների, հյուրընկալության, մշակույթի և տեղական համայնքների զարգացման համատեքստում։ Այս անդրադարձերն ընդգծում են զբոսաշրջության զարգացման այն մոտեցումը, որի հիմքում ոչ միայն այցելուների թվի աճն է, այլև երկարաժամկետ տնտեսական և համայնքային արժեքի ստեղծումը։

Իտալական L’Agenzia di Viaggi Magazine-ը նույնպես անդրադարձել է TRF 2026-ին։ Որպես զբոսաշրջության ոլորտի մասնագիտացված մեդիա՝ այն հիմնականում ուղղված է տուրօպերատորներին, տուրիստական գործակալություններին և ոլորտի այլ մասնագետներին։ Այս հարթակում Դիլիջանի ներկայացումը կարևոր է քաղաքի միջազգային ճանաչելիության ընդլայնման և այն իտալական զբոսաշրջային շուկայի մասնագիտական շրջանակներին ներկայացնելու տեսանկյունից՝ նպաստելով Դիլիջանի՝ որպես միջազգային, չորս սեզոնային զբոսաշրջային ուղղության դիրքավորմանը։

Դիլիջանի միջազգային ճանաչելիության ընդլայնման կարևոր ուղղություններից է նաև Պարսից ծոցի տարածաշրջանը։ Business News Media Group-ի ցանցում TRF 2026-ի մասին լուսաբանումը տարածվել է խմբի ավելի քան 10 հարթակներում՝ Դիլիջանը ներկայացնելով որպես տարածաշրջանի այցելուների համար գրավիչ զբոսաշրջային ուղղություն։ Travel & Markets կայքն էլ հրապարակել է հարցազրույց Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինայի հետ՝ անդրադառնալով Դիլիջանի զբոսաշրջային զարգացման նոր փուլին։

Միջազգային մեդիայի ուշադրությունը կարևոր է Հայաստանի զբոսաշրջային ուղղությունների ճանաչելիության ընդլայնման տեսանկյունից։ Դիլիջանի ներկայացումը միջազգային լրատվամիջոցներում հնարավորություն է տալիս ավելի լայն լսարանի տեղեկացնել քաղաքի զբոսաշրջային առաջարկի մասին և ընդգծել նրա ներուժը՝ որպես բնության, մշակույթի, հյուրընկալության և ամբողջ տարվա ընթացքում հասանելի փորձառությունների համադրություն առաջարկող ուղղություն։

TRF 2026-ը կազմակերպել է Green Rock Management Group-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ։ Ֆորումին մասնակցել է ավելի քան 250 մարդ՝ զբոսաշրջության, հյուրընկալության, ներդրումների, ֆինանսների, մշակույթի և քաղաքային զարգացման ոլորտներից։ «Երկարաժամկետ արժեք ստեղծող ուղղություններ» խորագրի ներքո քննարկումները կենտրոնացել են այն հարցի վրա, թե ինչպես կարող են քաղաքներն ու զբոսաշրջային ուղղությունները զարգանալ՝ պահպանելով իրենց ինքնությունը և ստեղծելով երկարաժամկետ արժեք այցելուների, բիզնեսի ու տեղական համայնքների համար։

TRF 2026-ի միջազգային լուսաբանումը Դիլիջանի զարգացման հեռանկարները ներկայացնում է ավելի լայն՝ Հայաստանի զբոսաշրջային ներուժի համատեքստում։ Միջազգային մեդիայի ուշադրությունը կարող է նպաստել երկրի զբոսաշրջային ուղղությունների ճանաչելիության բարձրացմանը, նոր համագործակցությունների ձևավորմանը և Հայաստանի՝ որպես բազմազան փորձառություններ առաջարկող զբոսաշրջային երկրի դիրքավորմանը։

Դիլիջանում ձևավորվող զբոսաշրջային միջավայրի կարևոր բաղադրիչներից են Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծերը՝ ապագա Hyatt Regency Dilijan հյուրանոցը, Art Park-ը, արդեն գործող PPLS Rooms Co-living-ը,  Villa3 Community Hub-ը, Cabinet Café & Restaurant-ը։ Զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացմանն է միտված նաև Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցը։ Այս նախագծերը միավորում են հյուրընկալության, մշակույթի, կրթության և համայնքային կյանքի տարբեր ուղղություններ՝ նպաստելով Դիլիջանի զբոսաշրջային առաջարկի ընդլայնմանը։

Հայերեն العربية English Русский

Ադրբեջանի պաշտոնյաներից երբեմն լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը․ Միրզոյան

Ո՞րն է Ադրբեջանի պահանջը ու ի՞նչ ենք զիջում․ Արարատ Միրզոյանն ըննդիմությանը

Քուշները Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ ներկայացրել է Թրամփի պահանջներից մեկը. Axios

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Ենթակառուցվածքների տեղակայման վայրերը դեռ որոշված չեն. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի երթուղիների մասին

Նորվեգիայի վարչապետը սպասում է, որ Ուիթքոֆը ՌԴ-ում բանակցություններից հետո կվերադառնա Օսլո

Սա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության մի նոր՝ երբևէ չունեցած մակարդակ է․ Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Ֆրանսիայի վարչապետը նոր բողոքի ցույցերից առաջ կընդունի արհմիությունների ներկայացուցիչներին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դան Նեկուլաեսկուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ