COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում

3 րոպեի ընթերցում

Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել COP17-ի ՀՀ նախագահության հովանու ներքո անցկացվող «Ավանդական գիտելիքը հանուն գործողության. բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում» խորագրով միջոցառմանը:

Կենսաբազմազանության հարցերով բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումի (IIFB), ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) և Բնության պատմության ազգային թանգարանի (MNHN) հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը համախմբել էր Կոնվենցիայի Կողմերի ներկայացուցիչներին և շահառուների լայն շրջանակի՝ քննարկելու բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և փորձի կարևոր ներդրումը կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման գործում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՄԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և գործելակերպերի կարևոր ներդրումը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում, ինչն ամրագրված է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակում։ 

Անդրադառնալով «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված «Գործողություններ հանուն բնության Երևանի հռչակագրին»՝ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը նշել է, որ Հռչակագիրն ընդգծում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ու արդյունավետ մասնակցության և ներդրման կարևորությունը Գլոբալ շրջանակի մինչև 2030 թվականի առաքելության ու թիրախների իրականացման գործում։

Միջոցառմանը միջազգային գործընկերներից մասնակցել և ելույթներով են հանդես եկել նաև Բնիկ ժողովուրդների հարցերով ՄԱԿ-ի մշտական ֆորումի անդամ Ալուկի Կոտիերկը և Կենսաբազմազանության հարցերով բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումի համանախագահ Ռամիրո Բատցինը։

Հայերեն English Español Русский

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Իրանի պայմանները. Արաղչի

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածուն մեղադրվում է ընտրողներին կաշառք բաժանելու մեջ. նա ձերբակալվել է

Իտալիան հայտարարել է անվտանգության նոր միջոցառումների մասին Միլանի անկարգությունների ֆոնին

Անահիտ Մանասյանը Ավստրալիայում մասնակցել է զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին

COP17. Առնո Բաբաջանյանն ու բալետի պարուհին․ Խամաճիկների թատրոնի ներկայացումը

Նիգերիայում հաստատվել է էբոլայով վարակման առաջին դեպքը

Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Թեհրանը Սաուդյան Արաբիայից և հութիներից պատասխան չի ստացել միջնորդության առաջարկի վերաբերյալ

ՆԳՆ ոստիկանության կողմից 2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատրաստության դեպք է բացահայտվել