Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոկտեմբերի 19-ին հակակառավարական ցույցերի մասնակիցների և ոստիկանության միջև նոր բախումներ են տեղի ունեցել։ Ցուցարարների մի մասը ոստիկանների ուղղությամբ քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» և հրատեխնիկական միջոցներ է նետել, իսկ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ալբանական Shqiptarja.com լրատվամիջոցի դեպքի վայրից հաղորդումները, բախումները շարունակվել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Ցուցարարները նաև հրկիզել են աղբամաններ՝ դրանցով փակելով փողոցները։

Բողոքի ցույցերը շարունակվում են յոթերորդ օրը։ Մասնակիցների հիմնական պահանջը կառավարության և վարչապետ Էդի Ռամայի հրաժարականն է։ Ցույցեր և երթեր են անցկացվել նաև Լեժայում, Վլյորայում, Էլբասանում ու Շկոդերում։ Դպրոցականների և ուսանողների մի մասը բոյկոտել է դասերը։

Օրվա ընթացքում ցուցարարների մի խումբ ներխուժել է Տիրանայի վերաքննիչ դատարանի շենք՝ կոտրելով ապակիներն ու վնասելով մուտքը։ Այդ միջադեպի առնչությամբ ձերբակալվել է հինգ անձ, այդ թվում՝ մեկ անչափահաս, ևս 15-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

 

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով