Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

2 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործառնական ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՄԱ նախարարությունը։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՊՀԾ-ի միջև ձևավորված համագործակցությունը, այդ թվում՝ հումանիտար կարիքների հասցեագրման և պարենային անվտանգության ապահովման ոլորտներում: Կարևորվել է ՊՀԾ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը՝ միտված Հայաստանի պարենային համակարգերի ամրապնդմանը և արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ՊՀԾ երկկողմ օրակարգային հարցերի, մասնավորապես՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին և ՊՀԾ՝ Հայաստանի 2026-2030 ռազմավարական պլանին: ԱԳՄԱ նախարարի տեղակալը բարձր է գնահատել դպրոցական սննդի ազգային համակարգի կայացման գործում ՊՀԾ-ի ներդրումը՝ ընդգծելով ծրագրի նշանակությունը երեխաների առողջության, կրթության հասանելիության և տեղական գյուղատնտեսական արտադրության խթանման տեսանկյունից: Կարևորվել է այս ոլորտում Հայաստանի կուտակած փորձի փոխանակումն այլ երկրների հետ՝ նպաստելով դպրոցական սննդի կայուն համակարգերի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ օրակարգի հարցերի, այդ թվում՝ ՄԱԿ80 բարեփոխումների շուրջ: Կարևորվել է բարեփոխումների շրջանակներում ՄԱԿ-ի զարգացման և հումանիտար գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև անդամ պետությունների ազգային առաջնահերթություններին համահունչ աջակցության ապահովումը։

Հայերեն English Русский

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը