Տոկաևը կարևորել է կենսաբազմազանության պահպանման և միջազգային համագործակցության անհրաժեշտությունը

4 րոպեի ընթերցում

Ղազախստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի նախագահության և միջազգային գործընկերների հետ՝ բնապահպանական հանձնառությունները շոշափելի արդյունքների վերածելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի բացման խոսքում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նրա խոսքով՝ կենսաբազմազանությունը նպաստում է մարդկության դիմակայունության ամրապնդմանը և բոլորի անվտանգության ապահովմանը։ Առողջ էկոհամակարգերը սննդի արտադրության, ջրային ռեսուրսների և բնակավայրերի պահպանության հիմքն են։

«Սակայն ջրի սակավությունը և դրա հետ կապված մի շարք խնդիրներ լուրջ մարտահրավերներ են առաջացնում՝ խախտելով բնության և մարդու գործունեության միջև հավասարակշռությունը։ Ջրի սակավությունն ու հողերի դեգրադացիան միլիոնավոր մարդկանց համար արդեն իրական խնդիրներ են։ Այս գործընթացների ամենադժվար հաղթահարելի հետևանքներից մեկն այն է, որ դրանք պետական սահմաններ չեն ճանաչում»,-նշել է Տոկաևը։

Նա ընդգծել է, որ բնապահպանական օրակարգերը պետք է առաջնահերթություն լինեն, իսկ ընդունվող որոշումները հանգեցնեն գործնական լուծումների։ Տոկաևի խոսքով՝ անհրաժեշտ է միջազգային համագործակցություն՝ երկրներին համատեղ և անկողմնակալ ջանքերով շոշափելի արդյունքների հասնելու համար։ Անդրադառնալով Ղազախստանի բնապահպանական քաղաքականությանը՝ նախագահը նշել է, որ երկիրը մեծ ջանքեր է գործադրում բնության պահպանման և կենսաբազմազանության հարստացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ դա միջազգային հանձնառություն և պարտականություն է, որն ամրագրված է նաև երկրի Սահմանադրությամբ։ «Առաջին անգամ երկրի պատմության ընթացքում Սահմանադրությունն ընդգծում է բնապահպանական մշակույթի խթանումը՝ այն դիտարկելով որպես պետականության հիմնարար սկզբունքներից մեկը»,-ավելացրել է Ղազախստանի նախագահը։

Տոկաևի շեշտել է, որ բնության ժառանգության պահպանությունը պետք է առաջ շարժվի տնտեսական զարգացմանը զուգահեռ և կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

Տոկաևը նշել է, որ  Ղազախստանը նախաձեռնել է միջազգային ծրագիր՝ վտանգված տեսակների և կենսաբազմազանության պահպանման նպատակով՝ հրավիրելով գործընկեր երկրներին միանալ դրան։ Նա տեղեկացրել է, որ երկրի կենսաբազմազանության պահպանման տասնամյա ծրագիրը միտված է վտանգված տեսակների պաշտպանությանը։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել կենսաբազմազանության գենետիկական բանկ։

«Բնության պահպանումը մնում է մեր առաջնային պատասխանատվությունը, և մենք կարող ենք դա իրականացնել միայն համագործակցության միջոցով, քանի որ դրանից է կախված մոլորակի ապագան։ COP17-ը պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ հանձնառություններից անցում կատարելով իրական արդյունքների։ Ղազախստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի նախագահության և բոլոր գործընկերների հետ՝ պահպանելու այս թափը՝ ապագա սերունդների համար առավել անվտանգ ու դիմակայուն աշխարհ ստեղծելու նպատակով»,-հավելել է Տոկաևը։

Հայերեն English Русский Türkçe

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում

Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ