1 րոպեի ընթերցում
Երևանի մետրոպոլիտենի թունելներում 2026 թվականի հոկտեմբերին ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2024 թվականին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատանքների արդյունքում տեղադրվել է ընդհանուր 16 կմ երկարությամբ չքայքայվող խողովակաշար։
Կառույցից հայտնում են, որ 2013 թվականից ի վեր մետրոպոլիտենը նման խողովակաշար չի ունեցել։Նոր ջրագծերը նախատեսված են ոչ միայն հակահրդեհային նպատակներով օգտագործման, այլև թունելների լվացման և մաքրման աշխատանքների իրականացման համար՝ ապահովելով ենթակառուցվածքների պահպանման և շահագործման լրացուցիչ հնարավորություններ։