Բրիտանական խորհուրդը և ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Քեյթ Էվարթ-Բիգսի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը, Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստիան Դանկամբը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը:

«Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել վերջին տարիների համագործակցությամբ արձանագրված առաջընթացին հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում, ինչպես նաև արվեստի, մշակույթի և միջազգային համագործակցության ուղղությամբ ընդլայնվող գործունեությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ողջունելով Բրիտանական խորհրդի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Քեյթ Էվարթ-Բիգսի գլխավորած պատվիրակությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունը, մասնավորապես՝ անգլերենի ուսուցման, «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ինստիտուցիոնալ համագործակցության, ինչպես նաև մշակույթի և երիտասարդության ոլորտներում։

«Վերջին տարիներին Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների հիմնական գործընկերներից մեկը Բրիտանական խորհուրդն է: Համատեղ իրականացնում ենք ծրագրեր, որոնք լայն պահանջարկ ունեն շահառուների շրջանում և մեծ ազդեցություն՝ կրթության որակի վրա: Մեր համատեղ փորձը՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, կարող է ուսանելի լինել նաև այլ երկրների համար»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ համագործակցության ոլորտները կընդլայնվեն:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Բրիտանիայի բուհերի միջև փոխգործակցության ընդլայնման, դպրոցների ղեկավարների և կրթական կառավարման մասնագետների կարողությունների զարգացման հնարավորությունները:

Բրիտանական խորհրդի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Քեյթ Էվարթ-Բիգսին նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և տպավորված է մեր երկրի մշակույթով: Նա ևս կարևորել է տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը՝ հիմք ընդունելով արդեն իսկ առկա հաջողված փորձը:

Հանդիպմանը քննարկվել են նաև մշակութային ժառանգությանն ու ստեղծարար արդյունաբերություններին առնչվող հարցեր:

Հանդիպումն ամփոփվել է փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությամբ: Կողմերը հաստատել են, որ այն կխթանի համագործակցության շարունակականությունն ու ամրապնդումը:

Հայերեն English Русский

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է Թուրքմենստանում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպման մասին

Բրիտանական խորհուրդը և ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

ԵՄ արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին