Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ծովակ Արայիկի Մնացականյանը  պարգևատրվել էր Մխիթար Գոշի մեդալով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով` պետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներ։

«Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Գագիկի Փանոսյանին շնորհվել էր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Վարդանի Սերոբյանը պարգևատրվել էր Մխիթար Գոշի մեդալով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Դատախազությունից հայտնում են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառայողական գործուղման պատճառով Ծովակ Մնացականյանը չէր մասնակցել պետական պարգևի հանձնման՝ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած արարողությանը, հոկտեմբերի 9-ին ՝ Դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նրան է հանձնել Մխիթար Գոշի մեդալը

«Գլխավոր դատախազը շնորհավորել է պարգևատրվածներին, ընդգծել է նրանց աշխատանքի կարևորությունը և նշել, որ պետական պարգևներն ու շնորհված դասային աստիճանը մասնագիտական գործունեության, պատասխանատվության և ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման գնահատականն են»,-տեղեկացրին գերատեսչությունից:

Հայերեն

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է Թուրքմենստանում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպման մասին

Բրիտանական խորհուրդը և ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

ԵՄ արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին