Ինդոնեզիայի հրդեհների ծխի պատճառով Մալայզիայում փակվել են դպրոցները

2 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում մի քանի շաբաթ մոլեգնող անտառային հրդեհների ծուխը հասել է Մալայզիա, Սինգապուր և Ֆիլիպիններ։ Ինդոնեզիայում այս տարվա անտառային հրդեհների սեզոնը վերջին տարիների ընթացքում վատթարագույններից է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ հրդեհների հիմնական պատճառը գյուղատնտեսների և ընկերությունների կողմից կիրառվող ապօրինի մեթոդն է, որի ընթացքում բուսականությունը մաքրելու նպատակով հողատարածքներն այրվում են։

Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը հուլիս-սեպտեմբեր ամիսներին արձանագրել է հրդեհների հետ կապված շուրջ 175 000 շնչառական վարակի դեպք։

Ծխամշուշը ռեկորդային մակարդակի օդի աղտոտվածություն է առաջացրել Սինգապուրում։ Աղտոտիչների ստանդարտների ինդեքսը (PSI), որը վեց հիմնական աղտոտիչների մակարդակների հիման վրա հաշվարկվող վերջին 24 ժամվա միջին ցուցանիշ է, երկրի կենտրոնական հատվածում հասել է 170-ի։ Ինդեքսը տատանվում է 0-500-ի սահմաններում։ 101-ը գերազանցելու դեպքում այն անցնում է «անառողջ» մակարդակի, իսկ 200-ից բարձր ցուցանիշը համարվում է «շատ անառողջ»։ Տեսանելիությունը նույնպես շատ ցածր է։

Իսկ Մալայզիայի մի քանի նահանգում փակվել են դպրոցները՝ օդի որակի վատթարացման պատճառով։ Երկրի վարչապետ Անվար Իբրահիմը կոչ է արել հրավիրել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրների նախարարների հանդիպում՝ ծխամշուշի խնդրին տարածաշրջանային արձագանքը համակարգելու նպատակով։

Ինդոնեզիայի Կալիմանտանի նահանգում, որտեղ մոլեգնում է  հրդեհների մեծ մասը, մի շարք հասարակական կազմակերպություններ դատական հայց են ներկայացրել երկրի իշխանությունների, այդ թվում՝ նախագահի դեմ՝ խնդիրն անտեսելու համար։ Նրանք նաև պահանջում են ծխամշուշը հայտարարել ազգային աղետ, ինչը թույլ կտա վերականգնողական միջոցառումներ ձեռնարկել։

Հայերեն Русский

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին

Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը

Բրիտանական ավիաբազա ներթափանցելու կասկածանքով ձերբակալվել է Լատվիայի երկու քաղաքացի

Փեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր

Երևանում մեկնարկեց Նորաձևության շաբաթը

Հայ մասնագետները COP17 համաժողովում շահագրգիռ կողմերին ներկայացնելու են կենսաբազմազանության պահպանման Հայաստանի արդյունավետ օրինակը

Թուրքմենստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը

Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել՝ Ուկրաինայի արևմտյան շրջաններին Ռուսաստանի հասցրած հարվածների պատճառով

Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի

Տեխասի ռազմաբազայում հրաձգություն իրականացրած զինվորականը հրապարակայնորեն մահապատժի կենթարկվի