1 րոպեի ընթերցում
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի 4 տուրերից հետո դասակարգման աղյուսակում 108-րդն է: Ընտրանին նախորդ դասակարգման աղյուսակի համեմատ նահաջել է մեկ հորիզոնականով:
Ցանկը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Իսպանիան։ Երկրորդ տեղում Արգենտինան է, իսկ եռյակը եզրափակում է Ֆրանսիան։