1 րոպեի ընթերցում
Մաքրման կայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ Դիլիջանում ջրանջատումներ կլինեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
«Հոկտեմբերի 7-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մյասնիկյան, Կամոյի, Մանթաշյան, Հակոբջանյան, Վասիլևի, Մխիթարյան, Օրջոնիկիձեի, Մ.Գորկի, Անդրանիկի, Աթարբեկյան, Մխիթարյան, Աղայան, Կամարինի և Արցախի փողոցների ջրամատակարարումը»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: