Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

4 րոպեի ընթերցում

2026 թվականին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել Ֆրենսիս Հալզենը «IceCube նեյտրինոների աստղադիտարանում ունեցած վճռորոշ ներդրման և աստղաֆիզիկական ծագում ունեցող բարձր էներգիայի նեյտրինոների հայտնաբերման համար»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիան։

Ըստ հաղորդագրության՝ Ֆրենսիս Հալզենը հիմք է դրել աստղագիտության բոլորովին նոր տեսակի։ Նրա մոտ գաղափար է առաջացել Հարավային բևեռի սառույցն օգտագործել նեյտրինոներ կոչվող մասնիկներին հետևելու համար։ Նրա տեսլականն ու գիտական առաջնորդությունը հիմնարար նշանակություն են ունեցել IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծման համար՝ մեկ խորանարդ կիլոմետր ծավալով սառցային զանգված, որը հագեցած է լուսազգայուն տվիչներով։

IceCube-ի միջոցով գիտնականները կարող են հայտնաբերել հեռավոր տիեզերքում տեղի ունեցող չափազանց մեծ էներգիա արձակող գործընթացներից առաջացող նեյտրինոները։

Նեյտրինոներն ամենուր են, սակայն իրենց գոյությունը ցույց չեն տալիս։ Դրանք անցնում են ամբողջ Երկրի և մեր մարմինների միջով՝ առանց մեր կողմից որևէ կերպ նկատվելու։ Շատ հազվադեպ որևէ նեյտրինո փոխազդում է ատոմի միջուկի հետ, ինչը համապատասխան սարքավորում ունեցող գիտնականներին հնարավորություն է տալիս հայտնաբերել դրանք։

Չափազանց մեծ էներգիա ունեցող նեյտրինոներն առաջանում են այն նույն միջավայրերում, որտեղ ձևավորվում են այլ տեսակի մասնիկներ։ Սակայն ի տարբերություն մյուս մասնիկների՝ նեյտրինոները մեզ են հասնում՝ առանց ուղղությունը փոխելու կամ էներգիա կորցնելու։ Սա նշանակում է, որ դրանք կարող են մեզ տեղեկություններ հաղորդել, որոնք այլ կերպ հնարավոր չէ ստանալ։

Ֆրենսիս Հալզենը Հարավային բևեռում նեյտրինոների հայտնաբերման իր տեսլականն առաջին անգամ ներկայացրել է 1988 թվականին։ Երբ նեյտրինոն բախվում է ատոմի միջուկին, առաջանում է լույսի կարճատև բռնկում, որը կարելի է գրանցել մաքուր սառցադաշտային սառույցի մեջ տեղադրված տվիչների միջոցով։

Հարավային բևեռի սառույցը բազմաթիվ առավելություններ ունի, քանի որ զերծ է տարբեր տեսակի խանգարող ազդակներից, իսկ տարածքը երկրաբանորեն կայուն է, և այնտեղ երկրաշարժեր չեն լինում։

Հալզենի գաղափարն արժանացել է այլ գիտնականների աջակցությանը, և ընդամենը մի քանի տարի անց սառույցի մեջ տեղադրված տվիչների միջոցով իրականացվել են նախնական փորձարկումներ։

IceCube-ի կողմից անընդհատ գրանցվող նեյտրինոների փոխազդեցությունները գիտնականներին նոր գիտելիքներ կտան այն ծայրահեղ պայմանների մասին, որոնցում կարող են առաջանալ մեծ էներգիայով նեյտրինոները, և նույնիսկ կարող են բացահայտել նախկինում անհայտ տիեզերական երևույթներ։

Հոկտեմբերի 5-ին Նոբելյան մրցանակ է շնորհվել բժշկության բնագավառում։

Գիտություն

Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները

Հոկտեմբերի 7-ին մրցանակների շարքը կշարունակվի քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի, իսկ հոկտեմբերի 8-ին՝ գրականության Նոբելյան մրցանակի շնորհմամբ։ Հոկտեմբերի 9-ին կհայտարարվի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը, իսկ հոկտեմբերի 12-ին՝ տնտեսական գիտությունների ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը։

Այս տարի մրցանակային գումարը կազմում է 12 միլիոն շվեդական կրոն (մոտ 1,2 միլիոն դոլար)՝ անկախ նրանից՝ մրցանակը շնորհվում է անհատի, դափնեկիրների փոքր խմբի թե կազմակերպության։

Անցյալ տարի ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացել էր երեք գիտնական՝ Ջոն Քլարկը, Միշել Հ. Դևորեն և Ջոն Մ. Մարտինիսը՝ «էլեկտրական շղթայում մակրոսկոպիկ քվանտային մեխանիկական թունելավորման և էներգիայի քվանտացման հայտնաբերման համար»։ 

Գիտություն

Հայտնի են ֆիզիկայի բնագավառում 2025 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Հայերեն English Русский

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում. Ռուբիո

Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը

Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով

Ֆրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFP

Վաշինգտոնի և Թեհրանի միջև շփումներ ու այցելություններ են ընթանում. Կատարի ԱԳՆ

ՀՀ ՏԿԵ նախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի ներկայացուցիչները քննարկել են մի շարք հարցեր

Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել

Հայաստանի մի շարք խոշոր բնակավայրերում իրականացվում է էլեկտրական ենթակառուցվածքների բարեկարգման և արդիականացման ծրագիր

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ