Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deuttsche Welle-ն, այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի բանակի շտաբային պետերի միացյալ կոմիտեն։

«Հարավային Կորեան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան պահպանում են մարտական ​​պատրաստականության բարձր մակարդակ՝ միաժամանակ սերտորեն փոխանակելով տեղեկատվություն հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների վերաբերյալ»,-ասված է Սեուլի տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանային գոտում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով վիրավորվել է հարավկորեացի երեք զինծառայող։ Սեուլը կարծում է, որ միջադեպը տեղի է ունեցել հյուսիսկորեական հետևակային ականների պայթյունի հետևանքով։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Հվան Շին Չուլը Փհենյանին մեղադրել է զինադադարը խախտելու մեջ և հայտարարել հակաքայլեր ձեռնարկելու ծրագրերի մասին։ Հյուսիսային Կորեան իր հերթին մերժել է մեղադրանքները։

Հայերեն Русский

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ