Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ

1 րոպեի ընթերցում

2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի են 14.7 %-ով կամ 295.4 միլիարդ դրամով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից։

Միաժամանակ, 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը սկզբնական ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 126.9 մլրդ դրամով կամ 5.8 %-ով, իսկ ճշտված (վերանայված) ցուցանիշի նկատմամբ՝ 89.4 մլրդ դրամով կամ 4 %-ով:

Միայն այս տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում բյուջե մուտքագրվել է 281 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավելի է 37.6 մլրդ դրամով կամ շուրջ 15.4 %-ով։

Զուգահեռաբար, 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկ վճարողներին վերադարձվել է 250.1 մլրդ դրամ գումար, ինչը 2025թ. հունվար - սեպտեմբերի համեմատ ավելի է 32.2 մլրդ դրամով կամ 14.8 %-ով։

Հայերեն English 中文