ԵՄ-ն դադարեցրել է Սիեռա Լեոնին ֆինանսական օգնության տրամադրումը՝ հանցագործին արտահանձնելուց հրաժարվելու համար

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը դադարեցրել է Սիեռա Լեոնին տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Պատճառն այն է, որ այդ երկիրը հրաժարվել է ձերբակալել և Նիդերլանդներին հանձնել կոկաինի խոշոր մաքսանենգ Ջոս Լեյդեկերսին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 1-ին հայտարարել է Նիդերլանդների արդարադատության նախարար Դավիդ վան Վիլը։

Մասնավորապես, Եվրամիության որոշմամբ՝ կասեցվել են այս տարի Սիեռա Լեոնի համար նախատեսված 18 միլիոն եվրոյի (20 միլիոն դոլար) վճարումները ՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել երկրի վրա՝ Լեյդեկերսի դեմ միջոցներ ձեռնարկելու համար։ Վերջինս առնվազն 2023 թվականից ապաստան է գտել Սիեռա Լեոնում։

Նիդերլանդների քաղաքացի Լեյդեկերսը Նիդերլանդներում հեռակա կարգով դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ ավելի քան 7 մետրիկ տոննա կոկաինի մաքսանենգության համար։ Իսկ Բելգիայում տարբեր գործերով նա ընդհանուր առմամբ դատապարտվել է շուրջ 100 տարվա ազատազրկման։ Նա Եվրոպայի ամենապահանջված փախստականներից է։

Նիդերլանդները պահանջել են նրա արտահանձնումը, սակայն Սիեռա Լեոնը մինչ այժմ հրաժարվել է համագործակցել։

Վան Վիլը հայտարարել է, որ եթե երկիրը շարունակի հրաժարվել համագործակցությունից, կարող է կասեցվել նաև հաջորդ տարվա համար նախատեսված 22,5 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունը։

Հայերեն Русский

Վարչապետն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին

ՀՀ վարչապետն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին

ԱԳՆ նախկին շենքում կգործեն հյուրանոց, գրասենյակային, առևտրային և բնակելի տարածքներ

Հայաստանում մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը

Ընտանեկան բռնության մասին օրենքի փոփոխությունների քննարկումը հետաձգվեց երկու ամսով

Ռուսաստանի սահմաններին միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի երկրներին անվտանգություն չի բերի. Պեսկով

Հայաստանում հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի

Ընտանեկան բռնության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել կոնկրետ օրով. ՀՀ ՆԳ նախարար

Դմիտրի Գունկոն նշանակվել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ

ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանում