Իսրայելի նախագահը flydubai-ի չվերթից չորս անձի կառաջադրի քաղաքացիական հերոսության համար բարձրագույն մրցանակի

2 րոպեի ընթերցում

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ առաջարկելու է «Քաղաքացիական հերոսության համար» նախագահական պարգև շնորհել flydubai ավիաընկերության սեպտեմբերի 30-ին իրականացված FZ1073 չվերթի չորս իսրայելցի ուղևորների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Պարգևի ներկայացվող չորս անձինք են՝ Յանիվ Հայունը, Ցվիկա Մանեսը և Ասաֆ Ռաջուանը, որոնք մտել են օդաչուների խցիկ և վնասազերծել երկրորդ օդաչուին այն բանից հետո, երբ վերջինս դանակահարել էր օդանավի հրամանատար Սմիթ Մաչհչարին, ինչպես նաև բժիշկ Շոթա Մուսաևին, ով փորձել էր բուժօգնություն ցուցաբերել ծանր վիրավորում ստացած։

«Հայունը, Մանեսը և Ռաջուանը շտապել են օգնության, մտել օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողին՝ իրենց կյանքը իրական վտանգի ենթարկելով, մինչ Հայունը կայունացրել է օդանավի կառավարման համակարգը։ Հարձակվողին վնասազերծելուց հետո բժիշկ Մուսաևը բուժօգնություն է ցուցաբերել ծանր վիրավոր օդաչուին՝ օգնելով կայունացնել նրա վիճակը մինչև Սաուդյան Արաբիայում օդանավի հարկադիր վայրէջք կատարելը»,- պատմում է Հերցոգը։

Նրա խոսքով՝ ուղևորների և անձնակազմի արագ արձագանքումը կանխել է խոշոր աղետը։

Նախագահը նշել է, որ զրուցել է չորս տղամարդկանց հետ և «խորին երախտագիտություն հայտնել ծայրահեղ վտանգի պահերին նրանց դրսևորած հնարամտության, քաջության և փոխադարձ պատասխանատվության համար»։

Քաղաքացիական հերոսության համար նախագահական մրցանակը սահմանվել է Հերցոգի կողմից՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ իրականացված հարձակումից հետո։ Սա Իսրայելի՝ քաղաքացիական հերոսության համար նախատեսված բարձրագույն պարգևն է։

 

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն