Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հոկտեմբերի 1-ին կոչ է արել Հյուսիսային Կորեային նպաստել վստահության վերականգնմանը և վերսկսել երկխոսությունը։ Հայտարարությունը հնչել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Սեուլն ու Փհենյանը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցրել ականային միջադեպի շուրջ, որը Հարավային Կորեայի զինված ուժերի և ՄԱԿ-ի հրամանատարության գնահատմամբ զինադադարի խախտում էր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

«Հույս ունեմ, որ Հյուսիսը այժմ կմիանա մեզ վստահությունը վերականգնելու և երկարատև ընդմիջումից հետո երկխոսությունը վերսկսելու ճանապարհին», - ասել է Լին՝ Երկրի զինված ուժերի օրվան նվիրված ելույթում։ Նա հավելել է, որ իր վարչակազմը «հետևողականորեն կշարունակի գործնական միջոցառումներ ձեռնարկել երկու Կորեաների միջև ռազմական լարվածությունը նվազեցնելու համար»։

Հարավային Կորեայի զինված ուժերը և ՄԱԿ-ի հրամանատարությունը հայտարարել էին, որ Հյուսիսային Կորեան խախտել է Կորեական պատերազմի զինադադարը՝ անցյալ շաբաթ ապառազմականացված գոտում ականի պայթյունից հետո, որի հետևանքով երեք հարավկորեացի զինծառայող վիրավորվել էր։

Պաշտպանական բարեփոխումների լայնածավալ ծրագրի շրջանակում Լին իր ելույթում նաև հայտարարել է, որ Հարավային Կորեան մինչև 2030-ականների կեսերը կկառուցի միջուկային էներգիայով աշխատող սուզանավեր և կարդիականացնի հակահրթիռային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ արհեստական բանականության վրա հիմնված հրամանատարության և կառավարման համակարգերն ու բարձր էներգիայի լազերային որսացող համակարգերը։

Նրա խոսքով՝ արդիականացման ծրագիրը ներառելու է նաև արհեստական բանականության կարողությունների ընդլայնում, զինված ուժերի կառուցվածքի վերափոխում։

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը