ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։

Մասնավորապես՝

• հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չէին բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, ինչով պայմանավորված` ննջասենյակներում առկա էին իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, ապահովված չէր շահառուների համար անհրաժեշտ անձնական տարածքը։ Միաժամանակ, սանհանգույցների և լոգարանների կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված՝ ապահովված չէին շահառուների անձնական հիգիենայի պահանջներն առանձնացված պայմաններում բավարարելու համար անհրաժեշտ պայմանները։

• հաստատության ֆիզիկական միջավայրը չէր համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, առկա էր խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

Վերոնշյալ և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:

Խնդիրներն արտացոլող փաստաթուղթը` դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Այցի ընթացքում Հաստատության տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Միաժամանակ, այցի ընթացքում քննարկումների և արձանագրված հարցերի շրջանակում կարևորվել է դրանց լուծման ուղղությամբ հետագա աշխատանքների շարունակականությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը:

Հայերեն

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA