Հայաստանի ֆուտբոլի ընտրանին երկրորդն է մրցաշարային աղյուսակում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի ընտրական փուլի երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկրորդն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ տուրից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ունի 3 միավոր և երկրորդն է: Առաջին տեղում 6 միավորով Չեռնոգորիան է: 1-ական միավոր ունեն Կիպրոսն ու Լատվիան:
Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 2-ին` արտագնա խաղում մրցելով Կիպրոսի հետ: