1 րոպեի ընթերցում
Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի երկրորդ տուրի համար Եղիշե Մելիքյանը ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմում ընդգրկված են` Օգնյեն Չանչարևիչը, Էրիկ Փիլոսյանը, Արտյոմ Բանդիկյանը, Գեորգի Հարությունյանը, Արգիշտի Պետրոսյանը, Ուգոչուկվու Իվուն, Արթուր Սերոբյանը, Էդուարդ Սպերցյանը, Ժիրայր Շաղոյանը, Արթուր Միրանյանը, Նաիր Տիկնիզյանը:
Ազգերի լիգայի մեկնարկային տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կմրցի Չեռնոգորիայի հետ: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: