Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման օրակարգին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, քննարկումների առանցքում են եղել երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ։

Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին։

Հայերեն English فارسی Русский Türkçe 中文