2 րոպեի ընթերցում
Եռօրյա պայքարից հետո «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ում ավարտվել է Հայաստանի գնդակային հրաձգության մեծահասակների առաջնությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հրացան մրցաձևում Արտյոմ Գրիգորյանը սահմանեց ՀՀ նոր ռեկորդ՝ գրանցելով 633,3 միավոր և ճանաչվեց մրցման լավագույն մարզիկ։
Ըստ մրցաձևերի Հայաստանի չեմպիոններ ու մեդալակիրներ դարձան`
• Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Արտյոմ Գրիգորյան
2-րդ՝ Հրաչ Բաբայան
3-րդ՝ Դավիթ Թորոսյան
• Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Սեդա Գաբրիելյան
2-րդ՝ Լիլյա Մարտիրոսյան
3-րդ՝ Միլենա Միասարյան
• Օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Ալեքսեյ Բեսսարաբ
2-րդ՝ Արտակ Ամիրյան
3-րդ՝ Բենիկ Խլղաթյան
• Օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Էլմիրա Կարապետյան
2-րդ՝ Աննա Պողոսյան
3-րդ՝ Ռայա Մելոյան
•Շարժվող թիրախ, 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան
2-րդ՝ Գոռ Խաչատրյան
3-րդ՝ Մանվել Միրզոյան
•Շարժվող թիրախ, 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Լիլիթ Մկրտչյան Բորիսի
2-րդ՝ Աիդա Ազատյան
3-րդ՝ Արուսյակ Գրիգորյան
• Շարժվող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան
2-րդ՝ Գոռ Խաչատրյան
3-րդ՝ Համլետ Կարենյան
• Շարժվող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան
2-րդ՝ Լիլիթ Մկրտչյան Սամվելի
3-րդ՝ Աիդա Ազատյան
Առաջնության ավարտին որոշվեց նաև աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը. ատրճանակ՝ Էլմիրա Կարապետյան, Գևորգ Մելքոնյան, հրացան՝ Արտյոմ Գրիգորյան։