Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը առանձին ենթախմբերում ու տարբեր խաղատախտակների վրա դարձել են մեդալակիրներ համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հայաստանի և՛ տղամարդկանց, և՛ կանանց հավաքականները Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականները, իսկ Ա խմբի հատուկ հաշվարկում՝ երրորդ հորիզոնականները՝ նվաճելով բրոնզե մեդալներ։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:

Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում էին միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 16-ից 27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։

Տղամարդկանց օլիմպիադայում 204 հավաքականների պայքարում հաղթող է դարձել Ուզբեկստանի հավաքականը, իսկ կանանց օլիմպիադայում 187 հավաքականների պայքարում՝ Չինաստանի հավաքականը։

Հայ շախմատիստներն արժանացել են նաև անհատական մեդալների։

Մարիամ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և 2-րդ խաղատախտակի վրա նվաճել արծաթե մեդալ։

Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ։

Հայերեն English Русский Türkçe

Ճապոնական նոր հրթիռներն առաջին անգամ կմասնակցեն ԱՄՆ-ի հետ զորավարժություններին. Kyodo

20 տարի՝ մեկ գաղափարով. Երեմյան էկոհամակարգը՝ մարդկանց, խոհանոցների ու պատմությունների շուրջ

Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

ԱՄՆ-ի կողմից օգտագործվող բրիտանական ռազմաբազայի մոտ հինգ մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով

Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում

Հայտնի են Հայաստանի հրաձգության առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

«Նոր գիրք»-36/26. Սարգսյան, Վիգանտե¸ Գրիգորյան

Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմագերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ բանակցելու նպատակով ժամանել է Վաշինգտոն