Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը համաշխարհային Օլիմպիադայում գրավեցին 6-րդ հորիզոնականները
2 րոպեի ընթերցում
Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերն ավարտեցին ելույթներըհամաշխարհային Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել էՈւզբեկստանի հավաքականին:
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանիկանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի հավաքականինկատմամբ։
Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր ՄարիամՄկրտչյանը։
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերնավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի կանանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր ևզբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։
Տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին:
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանիտղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականինկատմամբ։
Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։
Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքիարդյունքով:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր ևզբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն)։