Շախմատի տղամարդկանց թիմը ոչ-ոքի է ավարտել մրցախաղը ԱՄՆ-ի հետ. Արոնյանը չի մասնակցել այս տուրին
1 րոպեի ընթերցում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումն Օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի հավաքականի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի համաշխարհային 46-րդ Օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումն ԱՄՆ-ի հավաքականի հետ։
Այս խաղափուլում Հայաստանի դեմ պայքարին չի մասնակցել Լևոն Արոնյանը։
Ռոբերտ Հովհաննիսյանը (վարկանիշ՝ 2642) սև խաղաքարերով առավելության հասավ Ուեսլի Սոյի (վարկանիշ՝ 2774) նկատմամբ։
Հայկ Մարտիրոսյանը (վարկանիշ՝ 2664) ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի (վարկանիշ՝ 2789) հետ, իսկ Շանթ Սարգսյանը (վարկանիշ՝ 2630)՝ Հանս Մոկե Նիմանի (վարկանիշ՝ 2725) հետ։
7 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։